Աշխարհ

24.05.2019 18:34


Բրիտանացի բժիշկը պատմել է, թե ինչ հիվանդությունից է տառապել Լեոնարդո դա Վինչին

Բրիտանացի բժիշկը պատմել է, թե ինչ հիվանդությունից է տառապել Լեոնարդո դա Վինչին

Լոնդոնի Թագավորական քոլեջի պրոֆեսորը ենթադրում Է, որ Լեոնարդո դա Վինչին տառապել Է ոչ միայն շլությամբ, այլեւ ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշով: Այդ վարկածի օգտին նրա փաստարկները ներկայացված են Brain հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անշուշտ, ստույգ ախտորոշում հնարավոր չԷ տալ դա Վինչիի մահվանից 500 տարի անց, բայց ես համոզված եմ, որ ուշադրության պակասի եւ գերակտիվության համախտանիշն առավել համոզիչ եւ գիտականորեն ճշմարտացի բացատրությունն Է այն բանի, թե ինչու Էր Լեոնարդո դա Վինչիին հազվադեպ հաջողվում աշխատանքը հասցնել ավարտին:
Գերակտիվությունը բացատրում Է նրա բնավորության շատ գծեր եւ անկանխատեսելի հանճարեղությունը»,- հայտարարել Է Լոնդոնի Թագավորական քոլեջի նյարդաֆիզիոլոգ Մարկո Կատանին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը