Լրահոս

24.05.2019 16:10


Ժամը 15:00-ի դրությամբ՝ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա

Ժամը 15:00-ի դրությամբ՝ ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխել 106 մեքենա

Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը մայիսի 24-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ Հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 106 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը՝ մայրաքաղաքում, իսկ 63-ը՝ մարզերում:

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությոնից, 71 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ որևէ պատահար չի արձանագրվել:
Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:

Այս խորագրի վերջին նյութերը