Աշխարհ

24.05.2019 20:07


Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի թուրքմեն պատգամավորի մուտքը Թուրքիա արգելվել է

Իրաքյան Քրդստանի խորհրդարանի քարտուղար, ազգությամբ թուրքմեն պատգամավոր Մունա Քահվեջիին արգելվել է մուտք գործել Թուրքիա: Ըստ պատգամավորի՝ պատճառն այն է, որ ինքն աջակցել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին:

«Հպարտանում եմ, որ թուրքմեն եմ և, միևնույն ժամանակ, հպարտ եմ, որ քրդստանցի եմ: Իրաքյան Քրդստանի խորհրդարանում ես ներկայացնում եմ թուրքմեններին: Իմ մուտքն արգելվել է Թուրքիա այն հիմնավորմամբ, որ ես «Հանրաքվեի բարձրագույն խորհրդի» անդամ եմ եղել»,-ասել է Քահվեջին:

Պատգամավորը նշել է, որ երբ դիմել է վիզա ստանալու և Թուրքիա ճանապարհորդելու համար, մերժել են ու անձնագիրը առանց վիզայի կնիքի են վերադարձել իրեն:

«Այս դեպքի առնչությամբ դիմեցինք համապատասխան հաստատություն՝ ճշտելու, թե ի՞նչ հիմնավորմամբ են մերժել մեր դիմումը: Ինձ պատասխանեցին, որ արգելվում է «ընտանիքով Թուրքիա մուտք գործել»:

Թուրքմեն պատգամավորի խոսքով` նման նախաձեռնություններն անհամատեղելի են ժողովրդավարության և համակեցության սկզբունքների հետ:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը