Ժամը 13:00-ի դրությամբ` ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց
Մայիսի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ՝ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը՝ մայրաքաղաքում, իսկ 46-ը՝ մարզերում:70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում: Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է:
Ժամը 13:00-ի դրությամբ` ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 89 տրանսպորտային միջոց
Մայիսի 24-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ՝ ճանապարհային ոստիկանության կարգախմբերը հանրապետության ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխել 89 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ը՝ մայրաքաղաքում, իսկ 46-ը՝ մարզերում: 70 մեքենա վարել են անչափահասներ, իսկ մնացածը՝ տարբեր իրավախախտումների՝ մեքենայի պատուհանից կախվելու, համապատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար:
Հիշեցնենք, որ «Վերջին զանգի» միջոցառումների հետ կապված՝ ճանապարհային ոստիկանությունն այսօր ուժեղացված ծառայություն է իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում չխախտել օրենքը: Ոստիկանությունը հետևողական է: