Քաղաքական

24.05.2019 14:35


Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրը ևս ազատվեց ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արզուման Հարությունյանին ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- նշված է հրամանագրում:

Նշենք, որ նա Գագիկ Հարությունյանի եղբայր է, ով եւս այսօր հայտարարել է հրաժարականի մասին։

Այս խորագրի վերջին նյութերը