Գյումրիում հայրն անզգուշաբար մահացու վրաերթի է ենթարկել 2–ամյա որդուն
Գյումրու Լալայան փողոցի տնակներից մեկում բնակվող տղամարդը մայիսի 23-ի երեկոյան մեքենան ավտոտնակից հանելու պահին անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր երկամյա որդուն: Որդին տեղում մահացել է: Տղամարդը 45-ամյա Արտեմ Ա.-ն Է:
Գյումրու «Շտապօգնության» կայանից տեղեկացրին, որ դեպքի մասին ահազանգ են ստացել 20:40-ին: Շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են երեխայի կենսաբանական մահը՝ գլխուղեղի վնասվածքի պատճառով: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ 242 հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով: