ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը հայտնել է, որ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել:
«Նկատի ունենալով իշխանության և դատավորների առնչությամբ ընթացող զարգացումները և այդ առիթով մայիսի 20-ին մամուլով իմ կողմից արտահայտած մտահոգությունները՝ այլևս նպատակահարմար չեմ համարում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և Խորհրդի անդամի կարգավիճակում»,-մասնավորապես գրել է Գագիկ Հարությունյանը։
Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց