Թուրքիայի ընդդիմությունն առաջարկում է հետաձգել S-400-ների տեղակայումը
Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ունալ Չևիքյոզը իշխանություններին առաջարկում է ժամանակավորապես հետաձգել Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի տեղակայումը։
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք այդ համակարգերի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են։
Նա մեծ կարևորություն է տվել այդ հարցի շուրջ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու Թուրքիայի առաջարկին, ինչին ի դեպ Վաշինգտոնը դեռևս չի արձագանքում։
«Ավելի հարմար կլիներ, եթե Թուրքիայի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի միջև աշխատանքային հանձնաժողով ստեղծվեր, որի մասին ասել էր Թուրքիայի արտգործնախարարը։ Դա ողջամիտ ճանապարհ կլինի, որովհետև դա ոչ միայն Թուրքիայի և ԱՄՆ-ի, այլև ՆԱՏՕ-ի և Թուրքիայի հարցն է։ Մենք առաջարկում ենք, որ մինչև այդ հանձնաժողովի աշխատանքների ավարտը, S-400-ների տեղակայումը ժամանակավորապես հետաձգվի»,- ասել է Չևիքյոզը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»