Լրահոս

23.05.2019 19:47


40-ամյա կինը գողությունը կատարել է 19–ամյա որդու դրդմամբ

40-ամյա կինը գողությունը կատարել է 19–ամյա որդու դրդմամբ

Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ եւ 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 22-ին Աննա Ա.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն, որ գողությունը կատարել է ինքը՝ 19-ամյա որդու դրդմամբ:

Նույն օրը՝ ժամը 18.00-ին, երիտասարդը հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը