Լրահոս

23.05.2019 17:20


Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ (տեսանյութ)

Ամերիաբանկը հայտարարում է հայրենական արտադրության կորպորատիվ նվերների գնման մրցույթ (տեսանյութ)

Ամերիաբանկի կողմից մեկնարկած «Ապրիր հայերեն» արշավի վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև ս.թ. հունիսի 30 ներառյալ: Արշավի շրջանակներում ս.թ. մայիսի 23-ից կմեկնարկի Ամերիաբանկի 2020թ. Կորպորատիվ նվերների գնման մրցույթ, որին կարող են մասնակցել հայրենական արտադրության այն ընկերությունները, որոնք կբավարարեն մրցույթի պայմաններով սահմանված պահանջները: Մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ է [email protected] էլ. հասցեին ուղղարկել նամակ-առաջարկ մինչև ս.թ. հունիսի 24-ը, որից հետո վերջնական արդյունքները կհավաքագրվեն և Բանկի կողմից նախնական ֆիլտրում անցած մասնակիցների ցանկը կտեղադրվի բանկի պաշտոնական կայք` հանրային քվեարկության: Հաղթող կճանաչվեն ամենաշատ ձայն հավաքած առաջարկները:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն և հաղթողների անունները կհրապարակվեն մինչև ս.թ. հուլիսի 22-ը Ամերիաբանկի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:

Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված ընկերությունները կստանան նվերների ձեռքբերման պատվեր Ամերիաբանկի կողմից:

Չմոռանանք հիշեցնել նաև «Ապրիր հայերեն» արշավի պայմանները, որի համատեքստում իրականացվում է այս մրցույթը. արշավի շրջանակներում Ամերիաբանկում ՀՀ դրամով ավանդ ներդնելիս, Բանկի հաճախորդները կստանան հայրենական արտադրության նվեր և, բացի այդ, հնարավորություն կունենան.

  • անվճար բացել մեկական հաշիվ ՀՀ դրամով և արտարժույթով
  • անվճար ստանալ Օնլայն /Մոբայլ բանկ համակարգ (Ամերիա Թոքեն ծրագրային ապահովման կոդի օգտագործմամբ)
  • անվճար տարեկան սպասարկմամբ ստանալ մեկ VISA Classic կամ MasterCard Standard վճարային քարտ:

Նշենք, որ «Ապրիր հայերեն» արշավի ներքո դրամային ավանդները ներդրվելու են Բանկում գործող պայմաններով՝ բացառությամբ ավանդի գումարի և ժամկետի.

  • Ավանդի նվազագույն գումարը սահմանվում է 200,000 ՀՀ դրամ
  • Ավանդի նվազագույն ժամկետը` 91 օր:

ՀՀ դրամով ավանդ ներդնելու առավելությունների վերաբերյալ տեսահոլովանկին կարող եք ծանոթանալ ստորև:

Այս խորագրի վերջին նյութերը