Աշխարհ

23.05.2019 13:55


Արսենալն ու Չելսին ՈւԵՖԱ-ին են վերադարձրել ԵԼ-ի եզրափակչի մոտավորպես 6000 տոմս

Արսենալն ու Չելսին ՈւԵՖԱ-ին են վերադարձրել ԵԼ-ի եզրափակչի մոտավորպես 6000 տոմս

Լոնդոնյան երկու ակումբները՝ «Չելսին» և «Արսենալը», մտադիր են ՈւԵՖԱ-ին վերադարձնել Եվրոպա լիգայի եզրափակչի 6000 տոմս: Այս մասին գրում է The Times-ը:

Կազմակերպությունը եզրափակչի համար ակումբներին տրամադրել է 5800 տոմս, սակայն նրանք չեն կարողացել վաճառել տոմսերի ամբողջ քանակությունը: Պատճառները մի քանիսն են՝ ուղևորության արժեքի բարձր գինը, օդանավակայանի տարողունակությունը, հանդիպման ուշ մեկնարկը, վիզայի հետ կապված խնդիրները և հյուրանոցների բարձր գինը:

«Արսենալը» վաճառել է միայն 3500 տոմս, իսկ «Չելսին»՝ 2000: Մնացած տոմսերն ազատ վաճառքի կհանվեն Բաքվի բնակիչների համար: Այս պահին վաճառվել է 23 հազար տոմս, այն դեպքում, երբ մարզադաշտը տեղավորում է 70 հազար հանդիսական:

Այս խորագրի վերջին նյութերը