«Համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք». Օսիպյանը՝ դատարաններն արգելափակելու մասին (տեսանյութ)
Վալերիյ Օսիպյանն առաջին անգամ է լսում իր հրաժարականի մասին: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով խոսակցություններին, որ շուտով իրեն փոխարինելու է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Օսիպյանը հավելեց, որ որոշումը գտնվում է վարչապետի իրավասության դաշտում։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում դատարանները շրջափակելու ակցիային և փաստաբանների բողոքներին, Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը կաշկանդված չի եղել. «Կարծում եմ, որ ինքնաբուխ հավաք է եղել: Այն տեղավորվում է հավաքների ազատության մասին օրենքի շրջանակներում: Ես այն համարում եմ ինքնաբուխ և շտապ հավաք: Այնպես չէ, որ ոստիկանությունն ընդամենը ներկա է եղել: Մենք ունենք տեսանյութեր, որ ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին բաց պահել մուտքերը, ուղղակի ընտրել էինք այնպիսի մարտավարություն, որ բախումներ չլինեն՝ նախապատվությունը տալով բացատրական աշխատանքներին»:

Աղբյուրը՝ analitik.am