Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը (տեսանյութ)
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել. վաղ առավոտից քաղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդները պահանջում են էժանացնել գազը. «Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է՝ մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին»։
Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։