Լրահոս

23.05.2019 11:05


Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ (լուսանկար)

Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ (լուսանկար)

Երեւանում այսօր՝ մայիսի 23-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել. ժամը 06։30-ի սահմաններում մի քանի քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է եւ լցվել մի քանի բակեր ու տներ։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ոռոգման առուն վարարել է, ու ջուրը լցվել է 2-րդ փողոցի մի քանի տներ՝ վնասելով նաեւ բնակիչների այգիներն ու նկուղները։ Մի քաղաքացու 10-ից ավելի հավերն են սատկել։

Այս խորագրի վերջին նյութերը