Աշխարհ

23.05.2019 10:50


ԱՄՆ-ի Պետդեպը «խիստ բացասական հետևանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով

ԱՄՆ-ի Պետդեպը «խիստ բացասական հետևանքներով» է սպառնացել Թուրքիային Ս-400-ի պատճառով

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումը «խիստ բացասական հետեւանքներով» Է սպառնում Անկարային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսը:
Նա պարզաբանել Է, որ Թուրքիայի այդ քայլը կբարդացնի ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ երկրի հարաբերությունները պաշտպանության ոլորտում: Ընդ որում, նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ Է համագործակցել Անկարայի հետ՝ շարունակելով քննարկել ռուսական զենիթային համակարգերի հետ կապված մտահոգությունները:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է CNBC-ն՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներ, ԱՄՆ-ը պահանջում Է, որ Թուրքիան երկու շաբաթվա ընթացքում հրաժարվի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնումից: Վաշինգտոնը պնդում Է, որ Մոսկվայի հետ գործարքը Անկարան չեղյալ հայտարարի մինչեւ հունիսի առաջին շաբաթվա վերջը: Ս-400-ի փոխարեն Թուրքիան պետք Է ամերիկյան «Պետրիոտ» հակահրթիռային պաշտպանության համակարգ գնի:
Եթե Թուրքիայի իշխանությունները հրաժարվեն դա անել, երկիրն ստիպված կլինի դուրս գալ հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից: Թուրքիան չի ստանա արդեն պատվիրված 100 ինքնաթիռները եւ կարող Է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի կողմից:
Պետդեպարտամենտում CNBC-ի աղբյուրը հավաստել Է, որ դա ԱՄՆ-ի վերջնական պահանջն Է: Եթե Թուրքիան այն չկատարի, երկրին բացասական լուրջ հետեւանքներ են սպասում: Գերատեսչությունում ընդգծել են, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք Է գնեն ռազմական տեխնիկա, որը համատեղելի Է դաշինքի մյուս համակարգերի հետ, իսկ ռուսական Ս-400-ները չեն համապատասխանում այդ ստանդարտներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը