Աշխարհ

23.05.2019 10:45


Իռլանդիայի արդարադատության նախարարը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Իռլանդիայի արդարադատության նախարարը՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Իռլանդիայի արդարադատության և հավասարության նախարար Չառլի Ֆլենագանն անդրադարձել է «Արսենալի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իռլանդիայի արդարադատության նախարարը «Թվիթեր»-ի իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ ցավալի է, երբ բախվում են սպորտն ու քաղաքականությունը, քանի որ Հենրիխ Մխիթարյանը որոշել է չգնալ Ադրբեջան՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին՝ անվտանգության նկատառումներից ելնելով: ՈՒԵՖԱ-ն պետք է ավելին անի նման իրավիճակներում՝ վախերը ցրելու և պաշտպանություն ապահովելու համար»:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ Բաքու չի մեկնի և չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակչին:

Այս խորագրի վերջին նյութերը