ՀԱՊԿ խորհրդի դիտարկմանը կներկայացվի Ստանիսլավ Զասի թեկնածությունը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում հավանություն է տրվել կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թեկնածությունը ներկայացնելուն: Այս մասին «Արմենպրես»-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Նիստի ընթացքում հավանություն տրվեց Հավաքական անվտանգության խորհրդի դիտարկմանը ներկայացնելու Ստանիսլավ Զասի թեկնածությունը 2020թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման համար»,-ասաց Նաղդալյանը։
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի ունեցող նիստին մասնակցում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հետ է կանչվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակում ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով: