Երկար ընդմիջումից հետո Թուրքիայում ցմահ բանտարկված Օջալանը կհանդիպի փաստաբանների հետ
Թուրքիայի Իմրալը կղզու բանտում ցմահ ազատազրկված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի և վերջինիս փաստաբանների միջև հանդիպում է կայանալու։ Հանդիպումը տեղի է ունենում Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի՝ Օջալանի հետ հանդիպման արգելքը վերացվելու մասին հայտարարությունից հետո:
Որոշումից հետո Օջալանի փաստաբանները համապատասխան դիմում էին ուղարկել Թուրքիայի Բուրսայի դատախազություն, որն էլ բավարարել էր այն։
Թուրքական աղբյուրը նշում է, որ 2011թ-ից մինչ օրս փաստաբանները 810 դիմում են ներկայացրել դատախազին Օջալանի հետ հանդիպելու համար, սակայն բոլորն էլ մերժվել են տարբեր պատճառներով։ Հայտնի է, որ այս նախօրեին առավոտյան փաստաբանները արդեն մեկնել են Իմրալը կղզի՝ Օջալանի հետ հանդիպելու համար։
Հիշեցնենք, որ արգելքը սահմանվել էր Օջալանի և փաստաբանների վերջին հանդիպումից՝ 2011թ․ հուլիսի 22-ից հետո: