Աշխարհ

22.05.2019 21:38


ԱՄՆ-ը 2 շաբաթ է տվել Թուրքիային ռուսական S-400-ներից հրաժարվելու համար

ԱՄՆ-ը 2 շաբաթ է տվել Թուրքիային ռուսական S-400-ներից հրաժարվելու համար

Ամերիկյան CNBC հեռուստաալիքը հայտնել է, որ Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Թուրքիային ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում, որոնք առաջիկայում Կրեմլը պիտի մատակարարի Անկարային։

Հեռուստաալիքը, հիմնվելով անանուն աղբյուրի վրա, նշում է, որ ամերիկյան ղեկավարությունը 2 շաբաթ ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական կողմը վերջնական որոշում կայացնի այդ հարցի շուրջ։

Ըստ CNBC-ի՝ եթե այդ ընթացքում Անկարան չհրաժարվի 2017թ. S-400-ների վերաբերյալ կնքած ռուս-թուրքական գործարքից, ապա ԱՄՆ-ն Թուրքիային չի մատակարարի թուրք-ամերիկյան պայմանագրով նախատեսված նոր սերնդի F-35 կործանիչները։ Բացի այդ, ԱՄՆ-ն կարող է նաև պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

Նշվում է, որ այդ ժամկետը ոչ մի պարագայում չի երկարացվելու:

ԱՄՆ-ի պետքարտուղարության մի աշխատակից էլ ասել է, որ, եթե S-400-ները մատակարարվեն Թուրքիային, ապա թուրքերի համար շատ բացասական հետևանքներ կլինեն։

Ուշագրավ է, որ CNBC-ի հայտնած տեղեկությունից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը բողոքել է, որ ԱՄՆ-ն վերջին ժամանակներս S-400-ների հարցով ճնշում է գործադրում Անկարայի վրա։

Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը