Աշխարհ

22.05.2019 20:32


Թուրքիայում նախկին դատապարտյալը գործազրկության պատճառով ինքնահրկիզվել է

Թուրքիայում նախկին դատապարտյալը գործազրկության պատճառով ինքնահրկիզվել է

Թուրքիայի Գազիանթեփ նահանգում երիտասարդ քաղաքացին ինքնահրկիումից մահացել է։

Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Էյուպ Դալ անունով քաղաքացին երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, ի վերջո, դիմել է Շահինբեյի տեղական ինքնակառավարման մարմիններին։ Սակայն բացասական պատասխան ստանալով՝ հենց գյուղապետարանի դիմաց բենզին է լցրել ինքն իր վրա ու ինքնահրկիզվել։ Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, բայց ստացած այրվածքների պատճառով նրա կյանքը փրկել այլևս չի հաջողվել։

Մամուլում մեծ արձագանք ստացած դեպքի առթիվ Շահինբեյի գյուղապետարանը գրավոր հայտարարություն է տարածել՝ հաստատելով, որ մայիսի 8-ի առավոտյան Էյուպ Դալ անունով քաղաքացին իսկապես դիմել է իրենց, իսկ այնուհետև շենքի առջև ինքնահրկիզվել է։ Սակայն գյուղապետարանը հերքել է այն տեղեկությունը, թե Դալը ֆինանսական խնդիրներ է ունեցել և գործազրկության պատճառով է հուսահատության մեջ ընկել։ Ըստ հայտարարության՝ մահացած երիտասարդի ընտանիքը մի քանի տուն և տարբեր աղբյուրներից ստացվող եկամուտներ ունի։ Գյուղապետարանը նշել է նաև, որ նախկինում 11 տարի ազատազրկված Էյուպ Դալը ոչ միայն աշխատանք է խնդրել, այլև առաջին հերթին պահանջել է հանել դատվածությունը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը