Աշխարհ

22.05.2019 16:25


Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան ՀՀ քաղաքացիներ. ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կան Հայաստանի քաղաքացիներ։

«Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը