Տնտեսական

22.05.2019 14:45


Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ

Հայաստանից արտահանված ձկան մեջ արսենիումի (մկնդեղ) առկայությունը շատ զարմանալի էր ինձ համար։

Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ խոսելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարության մասին։

«Մենք արդեն 4 տարի է՝ մոնիտորինգ ենք անցկացնում, եւ այդպիսի ցուցանիշներ մենք չենք հայտանաբերել։ Մենք ունենք անասնահամաճարակային մշտադիտարկում ձկնաբուծության ոլորտում բոլոր տեղերով, նաեւ ջուրը ստուգելով ուզում ենք հասկանալ, թե որտեղից կարող է լինել արսենի ներթափանցումը ձկան օրգանիզմ»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Ռուսաստանը լաբորատոր խիստ վերահսկողություն է սահմանել այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներկրել են ԵԱՏՄ նորմերին եւ պահանջներին չհամապատասխանող սննդամթերք։

Մասնավորապես, Հայաստանից «PROTEIN ARMAN JONOUB CO» եւ «Ֆիշ-կա» ՍՊԸ-ի նկատմամբ, որոնց արտահանած ձկնեղենի մեջ հայտնաբերվել է մկնդեղ։

Աղբյուրը՝ top-news.am

Այս խորագրի վերջին նյութերը