Նվաճել Եվրոպայի լիգայի գավաթը հանուն Մխիթարյանի. հայ ֆուտբոլիստը՝ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում
Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 22-ին հայտարարեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը, որը կայանալու է Բաքվում, մայիսի 29-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ աղմուկ է բարձրացրել միջազգային մամուլում:
Guardian պարբերականը հրապարակել է «Արսենալ»-ում Մխիթարյանի խաղընկեր Ալեքս Իվոբիի հայտարարությունն այն մասին, որ «Արսենալ»-ը ցանկանում է հաղթել Եվրոպայի լիգայի գավաթը հանուն Հենրիխ Մխիթարյանի:
«Ես հիասթափված եմ, որ Մխիթարյանը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Արսենալ»-ի համար տեղ երաշխավորելու հնարավորությունը: Մենք պատրաստվում ենք պայքարել, և հույս ունեմ՝ կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն նրա»,- ասել է նիգերացի կիսապաշտպանը:
Պարբերականն անդրադարձել է նաև «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հայտարարությանը, ով ընդգծել է, որ հարգում է Բաքվում կայանալիք եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու՝ Մխիթարյանի որոշումը:
«Արսենալ»-ի գլխավոր մարզիչը նաև նշել է, որ եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանի չմասնակցելը վատ լուր է իրենց համար:
Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև CNN-ը՝ նշելով, որ «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով դուրս է մնացել թիմի հայտացուցակից Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպման հայտացուցակից:
CNN-ը ներկայացրել է «Արսենալ»-ի հայտարարությունն այն մասին, որ Մխիթարյանը բաց է թողնելու Բաքվում կայանալիք հանդիպումը, Հենրիխ Մխիթարյանի գրառումն այն մասին, որ իր համար ցավալի որոշում է Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելը, ինչպես նաև՝ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը:
«Աշխատելով «Արսենալ»-ի հետ՝ ՈՒԵՖԱ-ն դիմել և Ադրբեջանի իշխանություններից ստացել է ֆուտբոլիստի անվտանգությունը երաշխավորելու հավաստիացումը: Այդ երաշխիքների արդյունքում մշակվել և ակումբին է տրամադրվել անվտանգության միջոցառումների համակարգային պլան»,- ասված է ՈՒԵՖԱ-ի հայտարարության մեջ: ՈՒԵՖԱ-ն, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ հարգում է Մխիթարյանին հայտացուցակում չընդգրկելու «Արսենալ»-ի որոշումը:
CNN-ը նաև հիշեցնում է, որ արդեն երկրորդ անգամ «Արսենալ»-ը ստիպված է լինում հայտացուցակից ֆուտբոլիստին դուրս թողնել քաղաքական պատճառներով: Նշվում է, որ անցած տարի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել նաև ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ արտագնա հանդիպումը: Նշվում է նաև, որ «Արսենալ»-ը միակ թիմը չէ, որ ստիպված է լինում իր ֆուտբոլիստին «տանը թողնել» քաղաքական հակամարտության պատճառով. «Լիվերպուլ»-ը ստիպված է եղել հայտացուցակից դուրս թողնել ալբանական արմատներ ունեցող ֆուտբոլիստ Չերդան Շաքիրիին սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ արտագնա խաղում:
Economist հանդեսը նույնպես անդրադարձել է Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Հանդեսը իր անդրադարձը սկսում է Հենրիխ Մխիթարյանի հաջողությունները ներկայացնելով:
«Հենրիխ Մխիթարյանը սովորական հայ չէ: Նա 30 տարեկանում հասցրել է 8 անգամ դառնալ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է և հանդես է եկել մի շարք եվրոպական մեծագույն ակումբներում»,- գրում է հանդեսը:
Այնուհետև հանդեսն ընդգծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտության պատճառով Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Բաքվում:
«Ֆուտբոլիստը և ակումբը նման որոշում են կայացրել՝ ելնելով անվտանգության նկատառումներից: «Արսենալ»-ը հայտարարել է, որ ակումբն ՈՒԵՖԱ-ից ընդունելի երաշխիքներ չի ստացել, որ Հենրիխ Մխիթարյանի համար Բաքվում անվտանգ կլինի»,- գրում է հանդեսը:
Economist-ը նաև նկատում է, որ Մխիթարյանին հայտացուցակից դուրս թողնելու որոշումը զայրացրել է «Արսենալ»-ի երկրպագուներին, ովքեր արդեն իրենց դժգոհությունն են արտահայտել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշման դեմ: Երկրպագուները նաև իրենց դժգոհ են այն հանգամանքից, որ եզրափակիչ խաղում ինչպես «Արսենալ»-ի, այնպես էլ «Չելսի»-ի երկրպագուներին հատկացվելու է ընդամենը 6000 տոմս այն դեպքում, երբ Բաքվի մարզադաշտը տեղավորում է ավելի քան 68 հազար մարդ:
Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջացրել է նաև բազմաթիվ մարզական լրագրողների և վերլուծաբանների դժգոհությունը: Բազմաթիվ լրագրողներ և վերլուծաբաններ սոցիալական ցանցերի իրենց էջերում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դժգոհությունն են արտահայտել:
Daily Telegraph լրագրող Մեթ Լոուն նույնիսկ «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղը: Ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը աջակցություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին և վերադարձրել է դեպի Բաքու ինքնաթիռի տոմսը: Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը նույնպես անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին:
««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ անել։ Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մորգանը:
Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է:
«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասել է Նաղդալյանը:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: Եվրոպայի լիգայի հաղթողը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալու իրավունք կստանա: «Չելսի»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և ստացել է հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք, մինչդեռ «Արսենալ»-ը զբաղեցրել է 5-րդ տեղը, ինչը Չեմպիոնների լիգային մասնակցելու ուղեգիր թիմին չի տալիս: Հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու «Արսենալ»-ի միակ հույսը Եվրոպայի լիգայում հաղթանակն է: