«Արսենալի» ավագը քննադատել է ՈՒԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
Լոնդոնի «Արսենալ»-ի ավագ Լորան Կոսիելնին քննադատել է ՈՒԵՖԱ-ին Եվրոպայի լիգայի եզրափակիչ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացնելու համար:
«Ուրախ չեմ, քանի որ մեր ֆուտբոլիստներից մեկը չի մեկնելու մեզ հետ եզրափակչին: ՈՒԵՖԱ-ն պետք է բավականաչափ տեղեկացված լիներ նրանից, որ չանցկացներ եզրափակիչը մի երկրում, որ կոնֆլիկտ ունի մյուս հետ: Մեզ համար շատ դժվար կլինի, քանի որ Միկին մեզ հետ չի լինելու»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է «Արսենալ»-ի ավագը:
«Արսենալ»-ն արդեն պաշտոնապես հաստատել է, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 29-ին Բաքվում, որտեղ «Արսենալ»-ը կմրցի «Չելսի»-ի հետ: