Քաղաքական

21.05.2019 20:55


«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Այս խամաճիկները սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին». Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

«Նիկոլը լրջագույն խնդիր ունի, որ «ժող ջանը» կողքը լինի: Այսօր արդեն «ժող ջան»-ին «Գելափն» է ապահովում: «Ժող ջանն» այսօր հիսուն տարվա կոստյումով է ու դատարկ ստամոքսով՝ ի տարբերություն քեզ, ոնց տեսնում ենք՝ լավ լցվում ես»,-ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ հիշեցնելով «Գելափի» հրապարակած վերջին հարցումները, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգը 70 տոկոս է։

Ներկա իշխանությունների աջակիցների թեման մանրամասնելով՝ Եղիազարյանը խոսեց նաև ԼԳՏԲ համայնքի մասին։ Ըստ նրա՝ այս համայնքի ակտիվ գործողություններն ուղիղ կապ ունեն ներկա իշխանությունների հետ.

«ԼԳԲՏ-ն ՔՊ-ի ուղիղ աղբյուրների վրա նստած կազմակերպություն է՝ իր 54 հ/կ-ներով: Նիկոլն ասում է նրանք մարդ չե՞ն, մա՛րդ են, պրիմատ չեն հաստատ, թող իրենց համար ապրեն, իրենց տանը նստած՝ ինչով ուզում են՝ թող զբաղվեն, բայց ԼԳԲՏ գովազդը նրանք Հայաստանում չեն անելու, երբ որ կանեն, գլուխդ կգովաս»։

«Այս խամաճիկներն արդեն սկսել են վարկաբեկել Արցախի հերոսներին. Առանց Արցախի՝ մենք չկանք, գոյություն չունենք, մեր ողնաշարն է Արցախը»,-անդրադառնալով վերջին քննարկումներին, մասնավորապես Վիտալի Բալասանյանի հետ միջադեպին՝ նշեց նա։

«Դու գալիս ես, Նիկո՛լ, ասում ես՝ սրա պես գրագետ մարդ չկա աշխարհում։ Այդ գրագետ մարդը պարգևատրեց Գուրգեն Մարգարյանին կացնահարողին…, նույն ձևով վարվեց Սլոյանի հետ, երբ նրա գլուխը ման էին տալիս Ադրբեջանի գյուղերով այդ գրագետ մարդու ցուցումով։ Արցախի հետ գործ չունես, դա տանում է ոչ մի տեղ»,-մանրամասնեց ԱԱԾ նախկին փոխնախարարը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը