Քաղաքական

21.05.2019 20:40


Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ)

Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա. Վլադիմիր Սոլովյովը՝ ուկրաինացի քաղաքագետին (տեսանյութ)

Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:

«Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը»,–ուղիղ եթերում ասել է Սոլովյովը:

Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:

Տեսանյութը կարող եք դիտել 1:37 րոպեից։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը