Քաղաքական

21.05.2019 20:35


«Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել». ԵԺԿ նախագահ

«Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել». ԵԺԿ նախագահ

Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը թվիթերյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերալ կոչերին: Ժ. Դոլը, մասնավորապես, գրել է.

«Հայաստանի դատական համակարգի արմատական բարեփոխման կոչերի համատեքստում Հայաստանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել, որ ցանկացած բարեփոխում առաջնահերթ ուղղված կլինի դատական համակարգի անկախությանը՝ որպես ժողովրդավարական հասարակության անկյունաքար։

Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել»։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը