Էր-Ռիյադը սաուդցիներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք էր–Ռիադի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Աժլան ալ Աժլանը իր հայրենակիցներին կոչ է արել հեռու մնալ Թուրքիայից:
Երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա կարծիք է հայտնել, որ Թուրքիայում բիզնես վարելը վտանգավոր է, իսկ թուրք պաշտոնյաներն ի վիճակի չեն պաշտպանել իրենց երկրում սաուդցի ներդրողներին։ Նա նաև ընդգծել է, որ սաուդցի գործարարները Թուրքիայում հետապնդվում են ու հաճախ դառնում խաբեության զոհ։
Աժլանը անդրադարձել է զբոսաշրջության ոլորտին՝ պնդելով, որ Սաուդյան Արաբիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկները հետապնդումների են ենթարկվում ու վիրավորական վերաբերմունքի արժանանում։ Նա կոչ է արել իր համերկրացիներին հեռու մնալ Թուրքիայից և զբոսաշրջության նպատակով մեկնել Եգիպտոս, Դուբայ և նման «եղբայրական երկրներ»։ Նա նաև խոստացել է, որ Թուրքիայի տոմսեր ամրագրած քաղաքացիներին իրենք կարող են օգնել, որպեսզի նրանց տոմսերը փոխարինվեն Եգիպտոսի կամ Դուբայի տոմսերով։
Իսկ օրեր առաջ ուշագրավ միջադեպ էր տեղի ունեցել Էր-Ռիադի նահանգապետ Ֆաիսալ բին Բանդարի մասնակցությամբ։ Վերջինս մի հյուրասիրության ժամանակ մի գավաթ սուրճ էր վերցրել, բայց տեղեկանալով, որ այն թուրքական արտադրանք է, հրաժարվել էր սուրճը խմել։ Միջադեպը մամուլում և սոցցանցերում մեծ արձագանք էր գտել և կասկածներ հարուցել, թե էր–Ռիադը Թուքրիայի նկատմամբ գաղտնի էմբարգո է կիրառում։
Ավելի վաղ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ահազանգելով այն մասին, որ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերել ցանկացող իրենց քաղաքացիները գումարները վճարում են, բայց իրենց գույքը ստանալ չեն կարողանում։ Սաուդյան Արաբիայի քաղաքացիները ավելի ու ավելի հաճախ են սկսում բարձրաձայնել նման դեպքերի մասին։
Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ Թուրքիայում անշարժ գույք ձեռք բերող օտարազգիների թվում երկրորդ տեղում Սաուդյան Արաբիայի քաղաքացիներն են։ Օտարազգիների գնած շուրջ 122․000 բնակարանների 10․3 տոկոսը գնում են Սաուդյան Արաբիայի քաղաքացիները։ Իսկ Թուրքիայի այցելող զբոսաշրջիների թվով սաուդցիները 11-րդ տեղում են։ 2018թ․ միայն Ստամբուլ այցելած սաուդցի զբոսաշրջկների թիվը կազմել է 628․000։
Վերջին տարիներին Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև շարունակվող լարվածությունը ազդում է նաև երկկողմ տնտեսական կապերի վրա։ Երկկողմ հարաբերությունները կտրուկ վատացել էին Թուրքիայում անմիջապես դեսպանատան շենքում լրագրող Ջեմալ Քաշըքչըի սպանությունից հետո։