53-ամյա քաղաքացին ընկել է ջրանցքը և մահացել. դին են բերել
Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 21-ին՝ ժամը 10:03-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ «Արևաբաց» ռեստորանի մոտ, քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ջրանցքից դուրս է բերվել Ծ. Ա.-ի (1966 թ.) դին: