Քաղաքական

20.05.2019 18:51


Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն. Բակո Սահակյան (տեսանյութ)

Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն. Բակո Սահակյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի Բակո Սահակյանը:

Նա անդրադարձավ լրագրողների այն դիտարկմանը, թե իր ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի քայլը լարվածություն առաջացրեց:

«Գիտեք՝ մեր միջնորդության մեջ նշվել է, որ այդ քայլը նպատակ չէր հետապնդում լրացուցիչ լարվածություն առաջացնելու: Ընդհակառակը, եթե կա լարվածություն, ապա այն միտված էր դա թուլացնելու: Մեր միջնորդության մեջ նշված էր՝ այն քայլ չէ՝ ուղղված Հայաստանի դատական գործընթացը կասկածի տակ առնելուն, այլ խափանման միջոցը փոխելուն»,-ասաց Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ին ելույթին, որտեղ վարչապետը նշել էր, որ կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ:

«Եթե կան այդպիսի գործիչներ և այդպիսի ուժեր, ապա մենք պարտավոր ենք բացահայտել, եթե կան այդպիսի նպատակներ, ապա ես էլ եմ որակում դավաճանություն: Ամեն դեպքում՝ ես չունեմ այդպիսի տեղեկություն, որ կան այդպիսի գործիչներ, ովքեր նախապատրաստում են դավաճանական գործողություններ»,-ասաց Բակո Սահակյանը:

Այս խորագրի վերջին նյութերը