Աշխարհ

20.05.2019 19:29


Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

Կրեմլը Զելենսկուն չի շնորհավորի Ուկրաինայի նախագահի պաշտոնն ստանձնելու առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շնորհավորանք չի հղի Վլադիմիր Զելենսկուն, որը մայիսի 20-ին ստանձնել Է Ուկրաինայի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահ Պուտինը Զելենսկուն կշնորհավորի Ուկրաինայի հարավ-արեւելքի ներքին հակամարտության կարգավորման գործում առաջին հաջողությունների, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունների նորմալացման գործում առաջին հաջողությունների կապակցությամբ»,-ասել Է նա:

Ճշտող հարցին՝ կարելի՞ Է արդյոք սպասել Պուտինի շնորհավորանքին Զելենսկու պաշտոնակալության առթիվ, Պեսկովն ասել Է. «Ո՛չ, կշնորհավորի առաջին հաջողությունների կապակցությամբ»:

Պատասխանելով այն հարցին, թե, ըստ նրա, որոնք պետք Է լինեն այդ հաջողությունները, Պեսկովն ասել Է. «Առաջին հաջողություններն ակնհայտ կլինեն: Եթե դրանք լինեն, մենք ձեզ հետ միասին դրանք կտեսնենք անզեն աչքով», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը