Լրահոս

20.05.2019 13:58


Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում

Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝

Մայիսի 20-ի ցերեկը, 21-22-ը ժամանկ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ։

Երևան քաղաքի մայիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.20C (1980 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.30C (1999 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 17.90C

Այս խորագրի վերջին նյութերը