Աշխարհ

20.05.2019 13:39


«Գահերի խաղն» ավարտվեց

«Գահերի խաղն» ավարտվեց

HBO հեռուստաալիքը ցուցադրել Է «Գահերի խաղը» ֆենթեզի սերիալի ութերորդ եթերաշրջանի վերջին՝ վեցերորդ սերիան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության կայքում:

«Գահերի խաղը» HBO-ով ցուցադրվում Էր 2011 թվականի ապրիլից: Սագայի գրական հիմքը դարձել Է ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» գրքերի շարքը. գրողը, Դեւիդ Բենիոֆ եւ Դեւիդ Վայսի հետ միասին, նաեւ հանդես Է եկել որպես սերիալի գործադիր պրոդյուսերներից մեկը: Ընդամենը թողարկվել Է 73 սերիա:

Մայիսին ավելի վաղ հայտնի Էր դարձել, որ «Գահերի խաղի» ավելի քան 1 միլիոն երկրպագուներ HBO-ից պահանջել են վերանկարահանել սագայի ութերորդ եթերաշրջանը:

Ընդ որում՝ «Գահերի խաղի» ութերորդ եթերաշրջանի հինգերորդ Էպիզոդը, որը կրում Է «Զանգեր» անվանումը, ճանաչվել Է ամենադիտվող սերիան սերիալների պատմության մեջ: HBO հեռուստաալիքի տարբեր հարթակներում այն դիտել Է ավելի քան 18 միլիոն մարդ:

Այս խորագրի վերջին նյութերը