Վրացական պետհամարանիշներով ավտոմեքենանների սեփականատերերը Գյումրիի թատերական հրապարակում շարունակեցին իրենց բողոքի գործողությունը: Հանրահավաքը շարունակվել է մոտ 40: Հատկանշական է, որ չնայած նրան, որ թատերական հրապարակը շրջապատված է եղել ոստիկաններով ու մեքենաներով, այնուամենայնիվ հանրահավաքի մասնակիցների թիվն ավելացել է ընթացքում:
Իսկ հանրահավաքի ավարտին, վարորդները որոշեցին հետաքրքիր մի ակցիայով հանդես գալ, որպես ամոթանք կառավարությանը:
Նրանք դրամահավաք են կազմակերպել, և քանի որ, ըստ նրանց, հայաստանյան կառավարությունը դիմում է ամեն քայլի պետական բյուջեն համալրելու համար և անընդհատ մտնում է սեփական քաղաքացիների գրպանները, ուստի որոշեցին հավաքագրած գումարներն Աժ-ի պատգամավորների միջոցով ուղղարկել կառավարությանը: Գումարները հավքվում էր հնամաշ գլխարկի մեջ, իսկ նվիրաբերված գումարները տատանվում էին 10 դրամից մինչեւ 1000 դրամ: Վարորդներից մեկը մոտենալով գլխարկին հազար դրամանոց թղթադրամ գցելով հայտարարեց՝«էս հազարնոցը վարչապետին կուտագ»:
Վարորդները տրամադրված էին խիստ վճռական եւ նշում էին, որ պատրաստ են մինչեւ վերջ պայաքրաելու:
Հազար դրամ՝ անձամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին

Դերենիկ Մալխասյան
Գյումրի