Լրահոս

20.05.2019 12:52


Պուշկինո գյուղից հարավ-արևմուտք մոտ 5000 քմ խոտածածկույթ է այրվել

Պուշկինո գյուղից հարավ-արևմուտք մոտ 5000 քմ խոտածածկույթ է այրվել

Մայիսի 19-20-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի 6-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ խոտի դեզ, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Մուշի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3000 քմ բուսածածկույթ, Լոռու մարզի Պուշկինո գյուղից հարավ-արևմուտք ընկած սարալանջին՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ մոտ 800 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը