Քաղաքական

20.05.2019 12:00


Բացահայտ սուտ

Բացահայտ սուտ

Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե, իբրև, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Բացի այդ, հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին և Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո, առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու, հեռացել է այնտեղից՝ նախօրոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը պաշտոնակապես հայտնում է, որ տարածված տեղեկությունն առ այն, թե պաշտպանական խմից արտահոսք է եղել՝ դատական ակտը Վերաքննիչ դատարանի դատավորների կողմից գրելու վերաբերյալ, բացահայտ սուտ է, իրականությանը չի համապատասխանում:

Հարկ ենք համարում նշել, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը հրապարակվել է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին:
Ինչ վերաբերում է դատական ակտի հրապարակման հետ միաժամանակ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուն, ապա այդ պնդումը ևս սուտ է՝ քանի որ տասնյակ լրատվամիջոցներ որոշման հրապարակելուց հետո գնացել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, և նրանց իսկ կողմից կատարված ուղիղ տեսանկարահանմամբ արձանագրվել է, թե երբ և ինչպես է Ռոբերտ Քոչարյանն ավտոմեքենայով դուրս գալիս ԱԱԾ շենքից:
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դատարանի որոշման ինչպես նաև քրեակատարողական հիմնարկից դուրս գալու կադրերը ներկայացնում ենք ստորև։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

Այս խորագրի վերջին նյութերը