Քաղաքական

20.05.2019 00:15


Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան

Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ. Ալեքսանդր Ազարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակում էր արել՝ հայտարարելով, որ վաղը հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու են:

Այս հայտարարությունը խուճապ է առաջացրել դատական համակարգում:
Armdaily.am-ի հետ զրույցում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը, ով ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից, ասաց, որ այս ամենը բացահայտ ճնշում է:

«Իմ որոշումից հետո բացահայտ ճնշում գործադրվեց մյուս դատավորների նկատմամբ, նույնը հիմա է: Նախկինում չի եղել դեպք, որ փորձեն կազմաքանդել դատավորների աշխատանքը»,-ասաց Ազարյանը:

Կայքի այն դիտարկմանը, թե հնարավոր է դատավորները միավորվեն և հակընդեմ ակցիա անեն, Ազարյանը պատասխանեց, որ դատավորները պետք է պարզապես շարունակեն իրենց գործը անել:

Նշենք, որ կայքի հետ զրույցում մի շարք դատավորներ ասացին, որ անկախ ամեն ինչից, վաղը գնալու են աշխատանքի, իսկ Բարձրագույն դատական խորհուրդը գրառումից հետո հրատապ նիստ էր հրավիրել:

Այս խորագրի վերջին նյութերը