Քաղաքական

19.05.2019 22:31


Առաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյան

Առաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իր դիրքորոշումը հայտնի․ Աղվան Վարդանյան

«Այս պարագայում պետք է ՀՀ նախագահը արձագանքի և դիրքորոշում արտահայտի»։

Այսօր «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ առավոտյան ժամը 08։30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի։

Նա նաև կարևորեց միջազգային կառույցների, Եվրամիության և դեսպանատների դիրքորոշումը։

«Կարծում եմ՝ բոլոր դեսպանատներն այստեղ ասելիք ունեն, և նաև քաղաքական, հասարակական կազմակերպությունները պետք է դիրքորոշում արտահայտեն։ Կարևոր է նաև բարձրագույն դատական խորհրդի կարծիքը»,-ասաց Վարդանյանը։

Պատասխանելով հարցին՝ այս քայլը ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել, Վարդանյանն ասաց, որ ինքը կանխատեսում չի կարող անել մանավանդ այս պարգայում։

«Միայն կարող եմ ասել, որ այս կարգի բոլոր կառույցները, քաղաքական ուժերը, միջազգային կազմակերպությունները և առաջին հերթին ՀՀ նախագահը պետք է իրենց դիրքորոշումն արտահայտեն»,-ասաց նախկին պատգամավորը։

Հիշեցնենք, որ Փաշինյանի մեկ այլ գրառման համաձայն վաղը ժամը 12։00-ին վարչապետը հայտարարելու է հայկական հեղափոխության՝ երկրորդ, ամենակարևոր փուլի մեկնարկը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ վարչապետը վաղն առավոտյան 12։00-ին իր մոտ է հրավիրել դատական մարմինների ղեկավարներին։

Այս խորագրի վերջին նյութերը