Քաղաքական

18.05.2019 11:14


Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Ֆրանսիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

Փարիզում այսօր հանդիպել են Ֆրանսիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ժան-Իվ Լե Դրիանը և Էլմար Մամեդյարովը:

Ըստ երկու երկրների պաշտոնական աղբյուրների՝ կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:

Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը ընդգծել է վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրագործումը, որոնց շուրջ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում:

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարության մամուլի ծառայության՝ Լե Դրիանը հավաստիացրել է իր ադրբեջանցի պաշտոնակցին, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական և անկողմնակալ է հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու հարցում։

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը