Լրահոս

18.05.2019 09:50


«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ 45-ամյա կինը ինքնավնասում է արել՝ կտրելով վիզը

«Տաշիր» առևտրի կենտրոնի մոտ 45-ամյա կինը ինքնավնասում է արել՝ կտրելով վիզը

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 17-ին՝ ժամը 23:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առեւտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը:

Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Այս խորագրի վերջին նյութերը