Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալտյանից. «ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, եւ Կորյուն Աթոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով»։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածը սահմանում է առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը։
Սամսոն Գալստյանը տեղեկացրեց նաեւ, որ գործը փոխանցվել է Գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու համար։
«Փաստինֆո»-ի այն հարցին, թե ինչ խափանման միջոց է ընտրվել ՀՊՏՀ նախկին ռեկտորի նկատմամբ, Սամսոն Գալստյանը պատասխանեց, որ այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդում։