Լրահոս

17.05.2019 13:35


«Շնորհակալ եմ բոլորից, որ սատարում ու հավատում էիք ինձ». Սրբուկ (տեսանյութ)

«Շնորհակալ եմ բոլորից, որ սատարում ու հավատում էիք ինձ». Սրբուկ (տեսանյութ)

Հայաստանը «Walking out» երգով «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացրած Սրբուհի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անկանխատեսելի բառի իմաստն ինձ դեռևս այսքան ծանոթ չէր եղել... Շնորհակալություն բառը սիրել եմ միշտ, բայց այն այսքան քիչ չի թվացել։ Իսկապես շնորհակալ եմ բոլորից, որ կողքիս էիք/եք այս ընթացքում, որ սատարում ու հավատում էիք ինձ։ Ցավոք, չստացվեց այն, ինչ ակնկալում էի ու ինչին փորձում էի հասնել»։

Հիշեցնենք՝ երգչուհին չանցավ եզրափակիչ: «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարեցին Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան:

Մրցույթի կանոնների համաձայն՝ Իսրայելի, Ֆրանսիայի, Իսպանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Իտալիայի ներկայացուցիչները եզրափակիչ են անցնում ինքնաբերաբար. Իսրայելը` որպես անցած տարվա մրցույթի հաղթող երկիր, մյուսները կազմում են «Եվրատեսիլ»-ի հիմնադիրների «Մեծ հնգյակը»:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 18-ին: Որպես հատուկ հյուր՝ եզրափակչում ելույթ կունենա աշխարհահռչակ երգչուհի Մադոննան: Նա կկատարի «Future» (Ապագա) երգը:

Այս խորագրի վերջին նյութերը