«Սա ժողովրդի իշխանություն չէ, սա ամբոխի իշխանություն է». Դավիթ Շահնազարյան
5–րդ ալիքի տաղավարում հյուրընկալված Դավիթ Շահնազարյանն անդրադարձել է, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, ներքաղաքական մի շարք խնդիրների։
«Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ունեցանք անկախ պետություն։ իշխանությունները փոխվել են, բայց անկախ պետականության զարգացման ու կայացման համար կարևորագույն երկու խնդիր կա՝ տեսլական, թե ինչպիսի պետություն ենք մենք տեսնում 20-30-40 տարի հետո։ Եվ միշտ, մինչև անցյալ տարի Հայաստանի բոլոր իշխանությունները պատկերացրել են, որ մենք տեսնում ենք պետություն, որն ունի Արցախի խնդիր (որը չի լուծվելու առնվազն մի քանի տասնյակ տարի), և մենք այդ ընթացքում պետք է զարգանանք և մեր պետական կառույցները, քաղաքական համակարգը պետք է հարմարեցնենք այդ խնդիրները լուծելուն»,-հայտարարեց Դավիթ Շահնազարյանը։
Վերջինս կարծում է, որ մեր պետության առանցքը պետք է լինի 1988-ին սկսված Արցախյան շարժումն ու Արցախյան ազատամարտը, և մինչ այս, բոլոր 3 իշխանություններն այդպես են կարծել, որ այդ արժեքների վրա էր պետք մեր պետականությունը կառուցել, որովհետև առաջիկա տեսանելի ապագայում, համենայն դեպս, 1-2 սերունդ այս խնդիրը մենք ունենալու ենք։
«Հիմա եկել է մի իշխանություն, որը տեսլական չունի, կամ նրա տեսլականն այն չէ, որ մենք այս Արցախյան խնդրով պետք է ապրենք։ Ընդ որում, Հայաստանը երաշխավորում է Արցախի անվտանգությունը, բայց Հայաստանի անվտանգության համար չափազանց կարևոր է ինքը՝ Արցախը։ Թող ոչ մեկը չմտածի, որ լավություն ենք անում Արցախին։ Բայց այս արժեքները նոր իշխանություններին լրիվ օտար են։ Դրա համար առաջին օրվանից սկսվել է հարձակում այդ արժեհամակարգի ու այն կրող անհատների նկատմամբ»,-ասաց Դավիթ Շահնազարյանը՝ հավելելով, որ պատահական չէ, որ այդ ամենը սկսվեց Մանվել Գրիգորյանից, իսկ հիմա՝ հատկապես մայիսի 9-ից հետո, այդ հարձակումներն ավելի են ուժգնացել բանակի վրա, Արցախի հերոսների վրա։
ԱԱԾ նախկին տնօրենը գտնում է, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրի համար անընդունելի են պացիֆիստական, խաղաղասիրական կոչերը, և պատահական չէ, որ օրեր առաջ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Հայաստանը պետք է իր ժողովրդին պատրաստի խաղաղության։
Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ սա ժողովրդի իշխանություն չէ, այլ ամբոխի, ու հիշեցնում, որ մարդկության պատմության ամենազազրելի հանցագործությունները կատարվել են ժողովրդի անունից։
Նա կատարյալ անպատասխանատվություն է համարում նաև այն, որ Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցի լուծման համար ակնկալում է ժողովրդի կարծիքը լսել։
«Հայաստանում անց է կացվում շատ ընտրովի արդարադատություն, շատ ընտրովի պայքար կոռուպցիայի դեմ, շատ ընտրովի իրավունքների պաշտպանություն։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, բայց հեղափոխականներն ավելի հավասար են։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ սա կոռումպացված իշխանություն է։ Որևէ ձեռքբերում չունեն, ժողովրդի համար ոչինչ չի փոխվել, փոխվել է ամեն բան միայն իշխանական վերնախավի համար»,-հայտարարեց Դ. Շահնազարյանը։
Նա նաև նշեց, որ առաջին իսկ օրվանից այս իշխանությունը փորձ է անում իրենց, այսպես կոչված, հեղափոխությունն արտահանել Արցախ, և, ցավոք, այսօր Արցախում մարդիկ կան, որոնց համար Արցախը երկրորդական է արդեն, և կարևորն իրենց անձնական շահերն են։
«Հիմա Փաշինյանը հերթական լայնածավալ հարձակումն է սկսել Արցախի վրա մայիսի 10-ի իր այդ գրառմամբ, և դրանից հետո քաղաքակիրթ քծնողների մի ամբողջ բանակ անցավ հարձակման, քծնողներ, որոնք քծնել են բոլոր իշխանություններին։ Նրանց պետք է արժեքները ոչնչացնել։ Արցախն այդ արժեքների վրա է գոյատևում, և պատահական չէ, որ այսօր երեք նախագահներն իրար կողքի նստած էին։ Համարում են, որ այդ արժեքներն արդեն Հայաստանում ոչնչացված են, հիմա պետք է Արցախում ոչնչացնել»,-նշեց Դավիթ Շահնազարյանը։
ԱԱԾ նախկին տնօրենը տարակուսում է, թե ինչու լրագրողները Փաշինյանին հարց չեն տալիս այն մասին, որ Մամեդյարովն օրեր առաջ հայտարարել է, որ փաստաթուղթ կա։
«Ես վաղուց եմ ասել, որ փաստաթուղթ կա։ Ավելին, ներկայիս իշխանությունն ասել էր՝ Արցախի անունից ես չեմ բանակցելու, ինչի՞ է բանակցում։ Բանակցում է տարածքներ… ինչ-որ խոստումների դիմաց, որ հանրաքվե կլինի…Այն, ինչ Սերժ Սարգսյանը մերժել էր և ասել էր, որ դա բանակցելու բան չէ։ Բացի դրանից, նա ասել էր, որ ինքն իր կետից է սկսելու բանակցությունները։ Ո՞րն է այդ կետը, ոչ ոք չգիտի, ես վստահ չեմ, որ ինքն էլ գիտի։ Իսկ այն, ինչ նա որպես ժառանգություն ստացել էր նախկին իշխանություններից, դիվանագիտական և քաղաքական առումով կետ չէր, դա մի հսկայական տարածք էր, որտեղից Ալիևն անընդհատ փորձում էր փախչել, և ինքը նրան ընձեռեց այդ հնարավորությունը»,-եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։