Ռուսական լրատվամիջոցները՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին
Այս օրերին Երևանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն են անդրադարձել նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
Այսպես, regnum.ru–ն գրում է. «ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝անձնական երաշխավորություններկայացնելու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները դատարանին էին տրամադրել նրանց երաշխավորագիրը, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ նրանք անձամբ պետք է ներկայանան դատարան, որպեսզի նրանց բացատրվի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։
Փաստաբանները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությանն է անդրադարձել նաև EurAsia Daily–ն։
«Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ նրանք անձամբ պիտի ներկայանան դատարան՝ հաստատելու իրենց խնդրանքը, ինչից հետո դատարանը կլսի կարծիքներ ու կուսումնասիրի միջնորդությունը։ Աղբյուրը նաև նշում է, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։
Դատավորը, տեղեկացնելով նրանց պարտականությունների մասին, զգուշացրել է նաև հետևանքների մասին, եթե Քոչարյանը պատշաճ վարքագիծ չդրսևորի դատավարության ընթացքում։ Այնուհետև նա նրանց առանձին–առանձին հարցրել է՝ պնդո՞ւմ են արդյոք իրենց երաշխավորությունը։ Հաստատական պատասխան լսելուց հետո դատավորը նրանց համապատասխան փաստաթուղթ է տվել ստորագրելու համար»։
ria.ru–ն էլ գրել է. «ՀՀ 2–րդ նախագահը հայտարարել է, որ հետաքննությունը գործին չի կցել 2008–ի անկարգություններին առնչվող կարևոր տեսանյութեր։
«ԱԱԾ տնօրեննինձ տեսանյութեր տրամադրեց, որոնցում երևում էր՝ ինչպես է նռնակը պայթում, որի հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվում, այսօր դրանք չկան։ Վստահ եմ՝ գործին կցված չեն նաև այլ նյութեր, մի ամբողջ քրեական գործ՝ բաղկացած 3 հատորից՝ հարուցված ԱԱԾ–ի կողմից և հանձնված ՀՔԾ–ին»,–ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հետաքննության ընթացքում հարցաքննվել է ընդամենը ԱԱԾ 1 աշխատակից։
Քոչարյանը նաև հերքել է կաշառքի վերաբերյալ մեղադրանքը՝ նշելով, որ դա կցվել է գործին՝ իր անձեռնմխելիության հարցը լուծելու և կալանքի տակ պահելու համար։
Ռուսական լրատվամիջոցները՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին
Այս օրերին Երևանում ընթացող Ռոբերտ Քոչարյանի դատավարությանն են անդրադարձել նաև ռուսական մի շարք լրատվամիջոցներ։
Այսպես, regnum.ru–ն գրում է. «ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը ժամանել են Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ:
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանները դատարանին էին տրամադրել նրանց երաշխավորագիրը, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ նրանք անձամբ պետք է ներկայանան դատարան, որպեսզի նրանց բացատրվի իրենց իրավունքների ու պարտականությունների մասին։
Փաստաբանները պահանջում են անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին»։
Նյութն ամբողջական՝ սկզբնաղբյուր կայքում։
Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորությանն է անդրադարձել նաև EurAsia Daily–ն։
«Դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ նրանք անձամբ պիտի ներկայանան դատարան՝ հաստատելու իրենց խնդրանքը, ինչից հետո դատարանը կլսի կարծիքներ ու կուսումնասիրի միջնորդությունը։ Աղբյուրը նաև նշում է, որ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը 500.000–ական դրամ են վճարել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին։
Դատավորը, տեղեկացնելով նրանց պարտականությունների մասին, զգուշացրել է նաև հետևանքների մասին, եթե Քոչարյանը պատշաճ վարքագիծ չդրսևորի դատավարության ընթացքում։ Այնուհետև նա նրանց առանձին–առանձին հարցրել է՝ պնդո՞ւմ են արդյոք իրենց երաշխավորությունը։ Հաստատական պատասխան լսելուց հետո դատավորը նրանց համապատասխան փաստաթուղթ է տվել ստորագրելու համար»։
«ԱԱԾ տնօրենն ինձ տեսանյութեր տրամադրեց, որոնցում երևում էր՝ ինչպես է նռնակը պայթում, որի հետևանքով ոստիկանության աշխատակից է զոհվում, այսօր դրանք չկան։ Վստահ եմ՝ գործին կցված չեն նաև այլ նյութեր, մի ամբողջ քրեական գործ՝ բաղկացած 3 հատորից՝ հարուցված ԱԱԾ–ի կողմից և հանձնված ՀՔԾ–ին»,–ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ հետաքննության ընթացքում հարցաքննվել է ընդամենը ԱԱԾ 1 աշխատակից։