Աշխարհ

17.05.2019 12:10


Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետևանքով

Աֆղանստանում առնվազն 17 ոստիկան է զոհվել սխալ ավիահարվածի հետևանքով

Աֆղանստանի Գիլմենդի նահանգում առնվազն 17 ոստիկան Է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել ավիահարված հասցնելիս թույլ տրված հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 17-ին հայտնել Է Associated Press գործակալությունը:

Ավիահարվածը իրականացվել Է մայիսի 16-ին՝ այն պահին, երբ ոստիկաններն այդ նահանգի մայրաքաղաք Լաշկարգահից ոչ հեռու պայքարում Էին «Թալիբան» շարժման զինյալների դեմ:

Ներկայում պարզ չԷ, թե հատկապես ով Է հարվածներ հասցրել՝ աֆղանակա՞ն, թե՞ ամերիկյան օդուժը: «Թալիբան»-ը պնդում Է, որ հարվածը հասցրել Է ամերիկյան ինքնաթիռը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը