Լրահոս

17.05.2019 11:35


Մյասնիկյան պողոտա-Հերացի հատվածը մի քանի ժամով կփակվի

Մյասնիկյան պողոտա-Հերացի հատվածը մի քանի ժամով կփակվի

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետիոտնային շարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտա №27 հասցեի դիմացի հատվածում արհեստական անհարթության հետ համատեղմամբ հետիոտնային անցման կազմակերպման շինարարական աշխատանքների կատարման հետ կապված՝ 2019 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 04:00-ից մինչև 07:00-ն կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի Նոր-Նորքից դեպի Հերացու փողոց ուղղության երթևեկելի մասում, իսկ Ժամը 07:00-ից մինչև 10:00-ն՝ Հերացու փողոցից դեպի Նոր Նորք ուղղության երթևեկելի մասում: Վերոնշյալ արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ հետիոտնային անցումը կգործի ս.թ. մայիսի 18-ից:

Միաժամանակ, Մյասնիկյան պողոտայի նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը երկու ուղղություններով կսահմանվի 40կմ/ժ:

Այս խորագրի վերջին նյութերը