Աշխարհ

17.05.2019 11:10


Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

Թրամփը չեղարկեց Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 17-ից չեղյալ Է հայտարարել Թուրքիայի հետ առեւտրի արտոնյալ ռեժիմը՝ նրան հանելով զարգացող երկրների՝ այսպես կոչված ներմուծման համար արտոնությունների ծրագրի շահառուների ցուցակից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես եկա այն եզրակացության, որ, հաշվի առնելով տնտեսական զարգացման նրա (Թուրքիայի) մակարդակը, նպատակահամար կլինի 2019 թվականի մայիսի 17-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի նշումը որպես զարգացող երկիր – շահառու»,- ասված Է ԱՄՆ-ի նախագահի հայտարարության մեջ: Դրան համապատասխան Վաշինգտոնը դադարեցնում Է առեւտրի հատուկ արտոնյալ ռեժիմն Անկարայի հետ:

Հաղորդագրության մեջ նշված Է, որ Միացյալ Նահանգների ղեկավարն իր որոշման մասին ԱՄՆ-ի Կոնգրեսին եւ Թուրքիայի իշխանություններին ծանուցել Է վաղօրոք՝ մարտի 4-ին:

Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ վերանայում են Թուրքիայի մասնակցությունը ներմուծման համար արտոնությունների ծրագրին, քանի որ անհանգստացած են Անկարայի կողմից դրանից օգտվելու չափանիշների պահպանումից: Բացի այդ, նշվել Է, որ Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման 1,78 միլիարդ դոլարի չափով լրացուցիչ մաքսեր Է սահմանել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը