Լրահոս

01.04.2010 10:53


Ռումբի մասին ահազանգողը բացահայտվել է

Ռումբի մասին ահազանգողը բացահայտվել է

Ինչպես ներկայացրել էր ՀՀ ոստիկանությունը,  մարտի 29-ին, ժամը 13.52-ին, Արայիկ անունով ներկայացած անհայտ քաղաքացուց ոստիկանության տրանսպորտային վարչության հերթապահ մասում հեռախոսով ահազանգ էր ստացվել, որ Արցախի 32 հասցեում գտնվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղային դեպոյի կենտրոնական մուտքի մոտ ռումբ է տեղադրված:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբն ու համապատասխան գերատեսչությունների մասնագետները երկաթուղային դեպոյի կենտրոնական մուտքի դարպասների և հարակից տարածքների մոտ զննությամբ պայթուցիկ սարքավորում չէին հայտնաբերել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու կասկածանքով, մարտի 30-ին, ժամը 16.30-ին, Երևան քաղաքի Արցախի փողոցի 8/Բ շենքի թիվ 96 բնակարանից բերման է ենթարկվել 1977 թ. ծնված Արա Վ.-ն (մանկուց տառապում է «դաուն» հիվանդությամբ), որը խոստովանել է, որ մարտի 29-ին, ժամը 13.30-ից 14.00-ն ընկած ժամանակահատվածում, կեղծ ահազանգել և հայտնել է, որ «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ դեպոյի կենտրոնական դարպասների մոտ ռումբ է տեղադրվել:
Հանգամանքները պարզվում են:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Այս խորագրի վերջին նյութերը