Լոռիում էքսկավատորի հետևի մասը պտույտի ժամանակ դիպել է աշխատողին. վերջինս ընկել է ու մահացել
Մայիսի 15-ին՝ ժամը 14․15-ին, մի ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Լեռնիկ Ռամազյանը աշխատանքի ժամանակ ընկել է եւ մահացել:
Ոստիկանությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մայիսի 15-ին՝ ժամը 13.25-ի սահմաններում, ընկերության պոչամբարի տարածքում, որտեղ պոչամբարի խողովակաշարի վերականգնման, ճանապարհի հարթեցման եւ լայնացման աշխատանքներ են տարվում, էքսկավատորի պտույտի ժամանակ էքսկավատորի հետեւի մասը դիպել է Լ. Ռամազյանին եւ պատճառել վնասվածք, ինչի հետեւանքով նա մահացել է:

Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: