Նախկին պաշտոնյայի հայցն ընդդեմ վարչապետ Փաշինյանի դատարանը վարույթ է ընդունել
Վարչական դատարանը վարույթ է ընդունել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Հայկ Այվազյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ իրեն աշխատանքից ազատելու Փաշինյանի հրամանն անվավեր ճանաչելու և հետևանքները վերացնելու խնդրանքով:
Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի ի N 327-Ա որոշուման Այվազյանը ազատվել էր աշխատանքից, և հիմա նա դատարանից պահանջում է՝ վերականգնել իրեն զբաղեցրած պաշտոնում, հաշվարկել և վճարել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափը:
Նախնական դատական նիստը նշանակվել է օգոստոսի 27-ին։